Հայկական կողմի գործողության հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող է զոհվել, 5-ը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

սահման

Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանային միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանցի 2 զինծառայող, 5-ը վիրավոր են։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ը։

Ավելի վաղ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

--00—ԼՄ