Շուտով կլինեն տեսանյութեր էրմանիստան դուշմանների «զոհերի» և «կորուստների» մասին. չզարմանաք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

արծրուն

ՊՆ նախկին խոսնակը Արծրուն Հովհաննիսյանը նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմը շոիտով սուտ տեղեկություններ կհրապարակի հայկական կողմի զոհերի և կորուստների մասին: 

«Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշշշի զորավարն էլ գալիս է Շամխոր։

Ասածս ի՞նչ է: Չզարմանաք»,-գրել է ՊՆ նախկին խոսնակը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

--00—ԼՄ