Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառության օր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

Արծրուն

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մասին:

«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր»,-գրել է նա: 

Ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տարածել էր գիշերային նկարահանման պատժիչ գործողությունների տեսանյութը և կից գրառմամբ հայտնել, որ հայկական արտադրության ՍԹՍ-ները մարտական գործողության մեջ են եղել:

--00—ԼՄ