Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդարանում են, անցյալին երանի տվողները պարտվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դրական է վերաբերվում ՀՀ նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակտիվացմանը քաղաքական դաշտում։ Այս մասին նա խոսել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Ըստ նրա՝ կարևորն այն է, թե որքանով են այդ ասվածները համապատասխանում ժամանակին։ 
«Քաղաքական գործիչները համարում են, որ իրենք պայքարի մեջ են մտնում իրար հետ, բայց իրականում նրանք պայքարի մեջ են ժամանակի հետ։ Նրանք, ովքեր ավելի լավ են հասկանում ժամանակը, հաղթող են դուրս գալիս, նրանք, ովքեր երանի են տալիս անցյալը, պարտվում են։ Շատ կարևոր է քաղաքական ու պետական գործիչների համար ձեռքը միշտ պահել ժամանակի զարկերակի վրա։ Այնպես որ, այն ասածները, որոնք մեզ տանում են առաջ, միշտ ողջունելի են։ Այն հարցազրույցները, որոնք պարզապես ուղղված են՝ թե ինչքան լավ է եղել նախկինում, միգուցե մխիթարում են ինչ-որ զանգվածի հույսերը, բայց անարդյունավետ են, որովհետև երբևիցե հնարավոր չէ մարդկանց գայթակղել անցյալով։ Կարծում եմ, որ այն, ինչ ասում են իրենք, ավելի շատ հնչում է որպես արդարացում, ավելի մեղմ ասած՝ նախկին գործունեության հիմնավորում, բայց ոչ երբեք որպես ապագայի ճանապարհ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս