Պարտված ժողովուրդը չի կարող զարգանալ. մենք հոգեբանական խնդիր ունենք. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

«Մենք այսօր ունենք շատ մեծ պրոբլեմ, այն հոգեբանական է առաջին հերթին, պարտված ժողովուրդը, պարտված հասարակությունը երբևիցե չի կարող զարգանալ։ Ինչպե՞ս անել, որպեսզի այդ պարտված հոգեբանությունը մենք հանենք և կարողանանք դառնալ հաղթող։ Արդյո՞ք հաղթանակած երկիրը միայն նա է, որը ռազմի դաշտում է հաղթում, թե՞ հաղթանակել կարելի է ուրիշ ոլորտներում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի օրինակները 2-րդ համաշխարհային պատերազմից հետո շատ լավ ապացուցեցին, որ կարելի է հաղթող լինել՝ ռազմադաշտում կրելով պարտություն, և հակառակը, ԽՍՀՄ-ը, որը հաղթող դուրս եկավ, այսօր չկա»,-նշել է Բաբայանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առընչվող հասարակական-քաղաքական տիրույթում քննարկվող և արժեհամակարգային այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ

Տեսանյութեր