Երկու երիտասարդ 470.000 դրամի կենցաղային ապրանք են հափշտակել Սուրենավան գյուղի մի տնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Օգոստոսի 4-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 24 և 33 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Սուրենավան գյուղի, մյուսը` Արարատ քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք մարտ ամսին Սուրենավան գյուղի մի տնից կենցաղային ապրանք են հափշտակել: Արարատ քաղաքի տարբեր թաղամասերում` քար շինություններից, վագոն տնակից, արտադրամասից ու հանգստյան գոտուց հափշտակել էին շինարարական, արհեստագործական գործիքներ ու կենցաղային ապրանք: Եվ սա ամենը չէր:

Ոստիկանները պարզել են, որ նախորդ տարվա դեկտեմբերին կասկածվողներն Արարատ գյուղի անվադողերի վերանորգման կետից տարբեր սարքավորումներ ու գործիքներ են գողացել` պատճառելով մոտ 450.000 դրամի նյութական վնաս, նույն գյուղի մեկ այլ վագոն-տնակից մոտ կես միլիոն դրամի գործիքներ էին հափշտակել, իսկ այս տարվա փետրվարին Սուրենավան գյուղի մի տան բակից գողացել էին 470.000 դրամի կենցաղային ապրանք:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս