Ոչնչացվել է 2 տոննա 816 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 13-ից 14-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 816 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 44 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 54 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս