ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեր դիմումն անարձագանք չթողեց․ Վահագն Չախալյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

նեմեց

Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Լավ լուր

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախալի լուր ունեմ հայտնելու ձեզ բոլորիդ:

Կհիշեք՝ երեկ ձեզ դիմեցի խնդրանքով ու տեղեկացրի մեր շատ սիրելի տիկին Ալեքսանյանի թոռան՝ միակողմանի ծնողազուրկ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի անհետաձգելի վիրահատման և բուժման համար 2.000.000 ՀՀ դրամի անհրաժեշտության մասին:

Հիշեցնեմ՝ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը զորացրվել է սույն թվականի հուլիսի 13-ին, նա ծառայել է պատշաճ կերպով՝ արժանանալով Հայոց բանակի «Գերազանցիկի» մեդալի: Զորացրվելու հաջորդ օրը՝ 14.07.2020 թ.-ին, դժբախտ պատահարի արդյունքում ստացել է առողջությանը սպառնացող ծանր վնասվածք՝ ողնաշարի պարանոցային հատվածում:

ԲԺիշկների կողմից կատարվել է ախտորոշում, ըստ որի՝ անհրաժեշտ է հրատապ վիրահատություն երկու շաբաթվա ընթացքում, այլապես Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը կդառնար հաշմանդամ՝ հայտնվելով անվասայլակի վրա:

Մեր դիմումն անարձագանք չթողեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա երեկ՝ ուշ երեկոյան, կապվեց ինձ հետ և ասաց, որ այլևս ժամանակ չծախսենք գումարի հայթայթման աշխատանքների վրա և ողջ թափով լծվենք Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի բուժման գործին: Եվ որ իր ներկայացուցիչը վաղը Գյուլնարա Ալեքսանյանին կփոխանցի բուժմանն անհրաժեշտ ողջ գումարը, որը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ:

Խոստմանը համաձայն՝ պրն. Հայրապետյանն իր ներկայացուցչի միջոցով այսօր տիկին Գյուլնարա Ալեքսանյանին փոխանցեց նշված գումարը, որի համար պրն. Հայրապետյանին և իր ընտանիքին երախտապարտ են ինչպես Ալեքսանյանների ողջ ընտնիքն ու հարազատները, այնպես էլ ես և մի շարք կամքականներ»։

--00—ԼՄ