Շիրակում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, 101-ը դրական ախտորոշում ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

կորոնավիրուս

Օգոստոսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:

Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Առողջացե է մարզի 529 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 39 դեպք: 

--00—ԼՄ