Նոր Նորքի հանրակացարաններից մեկի սենյակում գտել են 71-ամյա Ալլայի դին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում գտնվող հանրակացարանի 5-րդ մասնաշենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի դուռը․ ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է Ալլա Ա․-ի (ծնված 1949 թ․) դին։

--00--ԱՀ