Բոլորը քծնում են իշխանությանը, իսկ ՀՀԿ-ն միակ իրական ընդդիմությունն է. Սամվել Նիկոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՀՀԿ-ն ակնկալում է երկրորդ ուժը լինել Խորհրդարանում և ամենալավ ընդդիմությունը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։

«Ամենալավ ընդդիմությունը կարող է լինել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ժողովրդի մեջ մեր մասնակցության պահանջը կա, և ակնկալում ենք երկրորդ ուժը լինել Խորհրդարանում։
Բոլորը հարվածում են ՀՀԿ-ին, այնինչ ընդդիմությունը ընդդիմությանը չի հարվածում, մի մասը քծնում է, մի մասը վախենում է իշխանություններից: Միակ իրական ընդդիմությունը ՀՀԿ-ն է»,- նշել է Նիկոյանը։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ի հենարանը ժողովրդի այն հատվածն է, որը մտահոգ է, չի ընկել էյֆորիայի մեջ կամ կարողացել է դուրս գալ և ինքնուրույն որոշումներ կայացնել: