Աշխարհում վարակակիր է 28,6 միլիոն մարդ, ապաքինվել է 20,5 միլիոնը, մահացել՝ 919 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Սեպտեմբերի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 28,659,727 է, որից 919,718-ը մահացել է, 20,586,147-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,153,862 է, որից 60,895 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,636,247 վարակման դեպք, որից 197,421-ը մահացել է, 3,917,962-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,520,864 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,659,984 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,283,978 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,051,874 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ