Ամեն ինչ կանենք՝ ապահովելու առաջին դասարանցիների անվտանգ կրթությունը. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

առաջին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորական ուղերձ հղելով այս տարվա առաջին դասարանցիներին ուսումնական պրոցեսի մեկնարկի կապակցությամբ:

«Այսօր առաջին դասարանցիներն առաջին անգամ դպրոց են գնացել։ Շնորհավորում եմ մեր փոքրիկներին ու նրանց հարազատներին։ Ուզում եմ, որ, համավարակով պայմանավորված, ուսումնական տարվա այս արտասովոր մեկնարկը մեր երեխաները հիշեն որպես կյանքի հետաքրքիր դրվագ, իսկ մենք ամեն ինչ կանենք՝ ապահովելու նրանց անվտանգ ու կանոնավոր կրթությունը»,-ասել է Հայկ Մարությանը։

Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձն ավելի մանրամասն՝ տեսանյութում:

--00—ԼՄ