Բազմակի օգտագործման տոպրակներ են տրվում՝ որպես անվտանգ շրջակա միջավայրի խորհրդանիշ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

տոպրակ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ սկսել են արշավ՝ քաղաքացիներին տրամադրելով բազմակի օգտագործման տոպրակ՝ որպես անվտանգ շրջակա միջավայրի խորհրդանիշ։

«Միասի՛ն սահմանափակենք մեկանգամյա կիրառման պլաստիկի օգտագործումը՝ հանուն բոլորիս առողջության ու մաքուր շրջակա միջավայրի։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով հիմք հանդիսանանք Հայաստանում նոր մշակույթի ձևավորման համար»,- այս կոչն են նրանք ուղղում մեր քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը Կառավարության ծրագրում ամրագրված առաջնահերթ ուղղություններից է, որի մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թ․ հունվարի 1-ից։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս