Պատանիները Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենքից գողություն են արել ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

գողություն

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Պարզվել է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ, ապա զանգել և նշված վայր են կանչել 24-ամյա համագյուղացուն:

Նրա մեքենայով գողոնը տեղափոխելու ճանապարհին էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս