Վարչապետի որոշմամբ ԱԻՆ-ում ստեղծվել է պետական ռեզերվների կառավարման վարչություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱԻՆ կազմում ստեղծվել է պետական ռեզերվների կառավարման վարչություն՝ միավորելով 2 բաժինները: Որոշումը՝ ստորև.

«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ
կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի կառուցվածում՝

1) պետական պահուստի ձևավորման բաժինը և պետական պահուստի վերահսկման բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով պետական ռեզերվների կառավարման վարչություն.

2) ստեղծել պարենային ապրանքների պահպանման վարչություն և ոչ պարենային ապրանքների պահպանման վարչություն»:

--00—ԼՄ