Փաշինյանը Haqqin.az-ին չպետք է պատասխաներ, թշնամական ստի ջրաղացին մենք ջուր չպետք է լցնենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Անձամբ ես ադրբեջանական այդ կայքի որևէ տեղեկատվության չեմ հավատում, և թշնամական կայքերի գործունեությանը, նրանց ջրաղացին ջուր լցնելը չի մտնում մեր պարտականությունների մեջ»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանը,  անդրադառնալով տեղեկատվական դաշտում ադրբեջանական կայքերի տարածած արցախյան բանակցություններին վերաբերող լուրերին։

«Ակնհայտ է որ Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից ՀՀ-ի հանդեպ վարվում է տեղեկատվական քարոզչական ճնշման քաղաքականություն և այս նյութը նույնպես տեղավորվում է այդ քարոզչական ճնշման շրջանակներում: Ցանկացած քարոզչական ճնշում հետապնդում է մի քանի նպատակ, ապահովել սեփական քարոզչության համար դրական ֆոն, հնարավորինս թուլացնել հակառակորդին և 3-րդ կողմի առաջ ապահովել որոշակի խնդիրների իրականացում»,- ասել Ոսկանյանը, հավելելով, որ ադրբեջանական քարոզչամեքենան գործում է հենց այս սխեմայով:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ