Բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները Բարեկամության կայարանի նախասրահից սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել Ալավերդի քաղաքի 18-ամյա մի բնակչի:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք:

--00--ԱԹ