Ավսրիալիայում փրկարարները ծով են բաց թողել 108 փրկված կետի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրվելուց հետո փրկված 108 կետերը ծով են բաց թողնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Սակայն ծանծաղուտում զանգվածային խրվելու արդյունքում Ավստրալիայում սատկել է 350 կետ: Թասմանիայի նահանգի կառավարության տարածած հայտարարությունը հաստատում է, որ 108 կետերը, որոնք փրկվել էին խցանումից, ազատ են արձակվել:

Վայրի բնության կենսաբան դոկտոր Քրիս Քարլայոնը դա անվանել է ֆանտաստիկ արդյունք, որին հնարավոր է եղել հասնել փրկարարական խմբի հինգ օրվա քրտնաջան աշխատանքից հետո:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս