Ֆրանսիացի լրագրողին դեռ վիրահատում են. Հովհաննես Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News

Մովսիսյան

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ֆրանսիացի լրագրողի մահվան մասին շրջանառվող տեղեկություններին:

«Ֆրանսիացի լրագրողին դեռ վիրահատում են, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա:

Արցախի Արտաքին գործերի նախարարությունից էլ տեղեկացնում են. 

«Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ»։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը թիրախ է դարձրել հայ և օտարերկրացի լրագրողներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան՝ ֆրանսիացի վիրավոր լրագրողներին էվակուացնելու:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս