Բաքուն Շուռնուխում ինքնուրույն է գծում սահմանը. ՀՀ -ն զարմանալիորեն պասիվ է․ «Le Monde»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

շուռուխ

Ֆրանսիական «Le Monde» պարբերականն անդրադարձել է ՀՀ սահմանային Շուռնուխ գյուղի ներկայիս կարգավիճակին ու շուռնուխցիների մտավախությունները:

Հոդվածագիրը գյուղի բնակիչներից Ստեփան Մովսեսյանի օրինակով պատմում է, որ շուռնուխցիները ստիպված են ուշադիր լինել, թե ուր են ոտք դնում, քանի որ 1 սխալ քայլ, և գյուղացին կարող է հայտնվել Ադրբեջանում:

Հոդվածագիրը պատմում է, որ 2020-ի դեկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները իրենց GPS-ով եղել են գյուղ և հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները։

«Նախկինում ադրբեջանցիները 120 կմ հեռավորության վրա էին, հիմա գործանականում իմ տանն են», - ֆրանսիական աղբյուրին պատմել է գյուղի բնակիչներից մեկը։ 

Հոդվածագիրը հիշեցնում է, որ այժմ «սարսափահար» բնակիչները վախենում են դուրս գալ տնից, անգամ հիվանդանոց գնալ, քանի որ դրա մի քանի կիլոմետր երկարությամբ տարածքը հայտնվել է Բաքվի վերահսկողության տակ: 

«Ադրբեջանցիները գալիս և սահմաններ են գծում, ինչպես իրենք են հարկ համարում»,- պատմել է Ստեփան Մովսեսյանը, ապա ցույց տվել խորհրդային քարտեզը, որի հետ աշխատել է 20 տարի, երբ անտառապահ է եղել․ դրա վրա պարզ երևում է, որ սահմանը Շուռնուխից հեռու է անցնում:

«Չնայած խնդրի մասշտաբներին՝ հայկական կառավարությունը իրեն զարմանալիորեն պասիվ է պահում այն վտանգավոր իրավիճակում, որ Բաքուն դե ֆակտո ինքնուրույն է գծում սահմանը: Իրավիճակն էլ ավելի է հարուցում հայերի դժգոհությունը, որոնք առանց այդ էլ կառավարությանն են մեղադրում պարտության համար»,- գրում է հոդվածագիրը, ապա մեջբերում ԱՀ նախարար Արա Այվազյանի․ նա ասել է, որ հասկանում է մարդկանց, սակայն կոչ է արել համբերել:

«Պատերազմը չի ավարտվել, և Շուռնուխում հայ զինվորականներ չկան, միայն սահմանապահներ են: Բաքվի հետ համաձայնության գալը կարող է տարիներ տևել, սակայն արտաքին գործերի նախարարը մտահոգություն չի դրսևորում և լարվածության կանխման հարցում հույսը դնում է ռուս զինվորականների վրա»,-գրում է հոդվածագիրը:

Հոդվածագիրն անդրադառնալում է նաև հայ գերիներին, որոնք շարունակում են մնալ Ադրբեջանում: 

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ