Լավրովն ու Չավուշօղլյուն հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման օգտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Լավրով Չավուշօղլու

Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող զինված առճակատման կապակցությամբ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին: 

Նրանք ընդգծել են Ղարաբաղյան հակամարտությունում ոչ օրինական զինված ուժերի ներգրավվման անթույլատրելիությունը, նշել են Երևանին ու Բաքվին քաղաքական-դիվանագիտական օժանդակություն տրամադրելու համատեքստում խիստ կշռադատված քայլերի անհրաժեշտությունը:

Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ զրույցի ժամանակ նրա ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Երկու երկրների ԱԳ նախարարները վերահաստատել են ԼՂ հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ բանակցային փուլ վերադարձնելու նպատակով Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունների կոորդինացման պատրաստակամությունը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս