Քարդաշյան քույրերը կոչ են անում ընդունել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քլո

Ամերիկահայ աստղեր Քիմ և Քլոյե Քարդաշյանները սոցիալական հարթակում ԼՂ-ում տիրող պատերազմական իրավիճակի մասին հերթական հրապարակումն է արել: 

Քլոյե Քարդաշյանը ՀՀ դրոշի ֆոնին «Աջակցում եմ Հայաստանին» գրառում էր արել: Նա ներկայացրել էր նաև ամերիկյան այն ընկերությունների ու կազմակերպությունների անունները, որոնք Արցախի համար նվիրատվություն են արել: 

Քիմ և Քլոյե Քարդաշյանները կոչ էին արել նաև ԱՄՆ Ներկայացուցչների պալատի անդամներին դիմել, որպեսզի նրանք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ իրականացրած ռազմական գործողությունները և դրանում Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող (H.Res.1165) բանաձևի օգտին քվեարկեն:  

Հիշեցնենք, որ Ինստագրամում Քիմ Քարդաշյանն ունի 189 միլիոն հետևորդ:

--00—ԼՄ