Միայն Ռուսաստանն իրավունք ունի խառնվելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակին․ Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Սամվել Կարապետյան

Միայն Ռուսաստանն իրավունք ունի խառնվելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակին։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ ներդրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

«Այս լարված օրերին, աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, Թուրքիայի դիրքորոշումը անհանգստացնում է, վտանգ ստեղծում հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի գոյության համար։  Վստահ եմ՝ եթե կա որևէ երկիր, որն իրավունք ունի խառնվել իրավիճակին՝ դաշնակից Ռուսաստանն է»,- ասել է Կարապետյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ