ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Պեսկով

ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», - լրագրողների հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, պատասխանել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները:

 

 

--00—ԼՄ