Կորոնավիրուսի տարածման հետևանքով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News  

դպրոց

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը:

Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:

Որոշումը պայմանավորված է Կորոնավիրուսի տարածման հետ։

--00—ՄՀ