Չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը․Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բաբկեն թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում կարևորել է «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։

«Սիրելի հայրենակիցներ,

Շատ, չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։

Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։

Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը «Զինծառայողների ապահովագրության» (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է։

Ահա հղումը՝ https://www.1000plus.am/hy/

Այս պահի դրությամբ, նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։ Ֆիքսենք այս թիվը և գործի անցնենք»,- գրել է Թունյանը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս