Շուշիի ու Զանգելանի տակ ենք կռում մեր դիվանագիտական ապագա հաջողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Դատապարտված ենք հաղթելու։ Սա լուրջ մարտահրավեր է հայոց պետականությանն ու ժողովրդին։ Ինչ-որ տեղերում նահանջներին լուրջ պետք չէ վերաբերվել, մենք բեկում կմտցնենք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Շուշիի ու Զանգելանի տակ ենք կռվում ու կռում մեր դիվանագիտական ապագա հաջողությունները։ Սա բոլորովին այլ պատերազմ է։ Սա արցախյան պատերազմ չէ։ Սրա հիմնական թիրախը մենք ենք, բայց սա արձանագրում է, որ եթե նախկինում բալկաններն էին դառնում գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների սկզբնաղբյուր, այս անգամ, կարծես թե, նման դերակատարում վերապահված է Կովկասին, մասնավորապես՝ մեզ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ