Ստեփանակերտի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

հղի

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում  ստացիոնար բուժում է ստանում  28 շաբաթական հղի կինը։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ բավարար է։

Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք  սպասում են առաջնեկին։

Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ.

--00—ԼՄ