Կիրակի՝ որդուս զոհվելու 40-րդ օրը, հավաքվելու ենք Եռաբլուրում. ծաղիկի գումարը տվեք Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

nka8

Զոհված զինծառայող, հրետանավոր, հայտնի լուսանկարի տղայի՝ Ալբերտ Հովհաննիսյանի  հայրը ֆեյսբուքյան էջում գրառում է արել որդու զոհվելու 40-րդ օրվա կապակցությամբ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:

Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»:

--00—ԼՄ