Փաշինյանն իր հեռախոսով ուղարկում էր հանձնարարություն, թե Ֆեյսբուքով ո՞ւմ պետք է վարկաբեկեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Պրեսսինգ» հաղորդման շրջանակում հայտարարել է, որ իր հրաժարականից հետո ինձ վարկաբեկման արշավ սկսեց, բայց անցել է 1 տարի 3 ամիս, որևէ մեղադրանք, որը հնչեցվել է իմ հասցեին, չի հաստատվել։

«Ամենակեղտոտ բաները Ֆեյսբուքում գրում էին իմ հասցեին։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ, իր հեռախոսի միջոցով ուղարկում էր տարբեր հանձնարարություններ, թե այսօր Ֆեյսբուքում ի՞նչ պետք է խոսել, ի՞նչ նյութ պետք է տարածվի, ո՞ւմ պետք է վարկաբեկեն։ Ցավոք, մեր հանրության մի ստվար զանգված մոլորված հավատում է այս կեղծ տեղեկությունների տարածմանը։ Այդ ֆեյքային օգտահաշիվները տասնյակ հազարներ են», - ասել է Արթուր Վանեցյանը և հավելել, որ այդ կեղծ տեղեկությունների տարածման հետևանքով է, որ երկիրը կանգնել է այս ծանր իրավիճակի առաջ։

--00—ԼՄ