Ասել, որ Շուշին ընկել է Գագիկ Ծառուկյանի պատճառով, նշանակում է ծաղրել բանակին. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայրենակիցներ,

Ասել այն մասին , որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից : Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին:

Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է»: