ԱԱԾ պետն իր աշխատասենյակում է, կատարում է աշխատանքային պարտականությունները. Աղաջանյան

Արմեն Աբազյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է, նա գտնվում է իր աշխատասենյակում ու կատարում աշխատանքային պարտականությունները։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները», - գրել է նա։ 

Հիշեցնենք, որ երեկոյան լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ պետին սրտի իշիեմիկ կաթվածով տեղափոխել են հիվանդանոց։