Շավարշ Քոչարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Շավարշ Քոչարյան

Համացանցում լուսանկար է տարածվել, որի համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:

Շավարշ Քոչարյան

--00—ՄՀ