Հերոս տղաներն ինչո՞ւ զոհվեցին, հանուն նրա, որ Փաշինյանը տարածքնե՞ր հանձնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Կառավարության շենքի առջև հացադուլ հայտարարած Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանն ասում է, որ Փաշինյանի դեմ որևէ բան չունի, բայց ՀՀ վարչապետը պարտավոր է ղեկավարվել բացառապես օրենքներով: Իսկ ըստ Բալայանի, վարչապետ Փաշինյանը ոչ միայն օրենքները, այլ նաև սահմանադրական կարգն է խախտել, ցույց տվել՝ թքած ունի սահմանադրական նորմերի վրա:

24News-ի հետ զրույցում նա հարց բարձրացրեց՝ եթե տարածքները հանձնվելու էին, ապա մեր հերոս տղաներն ինչո՞ւ զոհվեցին: «Հանուն նրա, որ Փաշինյանը տարածքնե՞ր հանձնի: Մի Նիկոլի պատճառով ռուսական կողմը մեզ կանգնեցրեց այսպիսի վիճակի առջև: Այո, ես վստահ եմ, որ Փաշինյանն իր վարքագծով նպաստել է պատերազմի սկսվելուն, նա է հասցրել այս վիճակին, հետևաբար նոր բանակցող է պետք, ոչ թե Փաշինյանի նման մեկը, որ ամեն ինչ տվել է ու կարծում է, թե պետությունն ինքն է»,- շեշտեց ՍԴ նախկին անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ