Ֆրանսիայի Սենատում մեկնարկում է ԼՂՀ ճանաչմանը վերաբերող բանաձևի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

սենատ

Ֆրանսիայի Սենատում քիչ անց մեկնարկում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը: Այս բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը քվեարկության ներկայացնելու որոշում է կայացրել նոյեմբեր 18-ին՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց: 

Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

--00--ԱԹ