Ազատության հրապարակում միաբանության երթ կանցկացվի

 

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

երթ

Դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ:

Սա միաբանության կոչ է:

Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:

Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:

Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:

Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:

Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք.

վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ.

ԵՒ ԱՅՍՊԵՍ.

1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում

2. 12:00 երթի մեկնարկը

3. Երթուղի՝ Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն

Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից:

Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով ՝բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը»:

Հայտարարությանը միացել են «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը, պրոդյուրսեր Արմեն Գրիգորյանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս