Փաշինյանի թիմում կան հեռանալու տրամադրություններ, փորձում են նաև համոզել, որ պետք է հեռանա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է, որ իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ, և որ հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: 

Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ տեղյակ է՝ Փաշինյանի թիմում կան հեռանալու տրամադրություններ, և որ թիմի ներսում ևս փորձում են նրան համոզել, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։

«Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի հրահրմանը, ապա ընդդիմությունը միշտ հանդես է եկել միջոցառումների օրինական անցկացման օգտին։ Երբեք չենք խոսել բռնության, հակասահմանդրական ճանապարհով իշխանության գալու մասին»,-ասել է Վանեցյանը՝ հիշեցնելով, որ մինչև պատերազմը «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը մշտապես հանդես է եկել սահմանդրական կարգով իշխանափոխության անելու օգտին:

«Մենք որևէ նպատակ չունենք քաղաքացիական բախումներ հրահրելու։ Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու որևէ  կերպ չդիմել արկածախնդրության, քանի որ սա մեր երկիրն է, հայրենիքը, բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որ երկրում լինի կայունություն»,-ասել է Վանեցյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12:00-ին լրանում է ընդդիմադիր ուժերի՝ ՀՀ վարչապետին տված ժամանակը, և որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավաությունը պետք է հրաժարական տան:

--00—ԼՄ