Էրդողանին քննադատելու համար Գերմանիայի քաղաքացին կարող է բանտարկվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է ծագումով թուրք Գերմանիայի քաղաքացի։ Նա մեկնել էր Անթալիա՝ իր հանգիստն անցկացնելու։  Ձերբակալման պատճառն այն է, որ Գերմանիայի քաղաքացին, որը մասնագիտությամբ բժիշկ է, ըստ թուրքական իրավապահ մարմինների՝ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու պետության հասցեին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ բժիշկն Անթալիայի օդանավակայանում բանավեճի է բռնվել տեղի էթնիկ թուրքերի հետ և հայտարարել, որ իրանք ապրում են ոչ ժողովրդավար երկրում։ Ի պատասխան դրան՝ բողոք է ներկայացվել ոստիկանություն, ինչի հետևանքով զբոսաշրջիկը ձերբակալել է։ Նրան սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Զբոսաշջիկին հանդիմանած խումբը ոստիկանությանը փոխանցել է նաև ձայնագրություն։

Նշվում է, որ զբոսաշրջիկին կարող է առաջադրվել  «պետությունը և պետական օրգաները նվաստացնելու» մեղադրանք։

 --00—ՄՀ