Երևան-Կապան ավտոմայրուղով երթևեկողները, չգիտենք, տեղ կհասնե՞ն, թե՞ կգերեվարվեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հասկանում է սյունեցիների բողոքը, քանի որ մարդիկ ուզում են իմանալ՝ ինչ է լնելու, ինչպես են երթևեկելու: 24News-ի հետ զրույցում Գրիգորյանը նշում է, որ Երևան-Կապան ավտոմայրուղին երեք տեղ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքով, ու երթևեկողները, չգիտեն, տեղ կհասնե՞ն, թե՞ կգերեվարվեն:

«Իշխանությունը չի կարողանում այնպես բանակցել, որ ապահովի բնակիչների անվտանգությունը: Տեղի ապրողներն էլ, պարզ է, անհանգիստ են, խուճապի մեջ են, չգիտեն՝ ինչ անել: Բողոքի ձայն են բարձրացնում, ինչը հասկանալի է: Օր, ժամ առաջ պետք է պատասխանել նրանց հարցերին»,- ընդգծում է պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ