Հաշվե՞լ եք՝ կենսաթոշակառուն օրական 1 դիմակի համար ինչքա՞ն պիտի վճարի. ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

դիմակ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Սիսիանում 1 դիմակն արժի 200 դրամ։ 

«Հաշվե՞լ եք՝ կենսաթոշակառուն, որ ռիսկային խմբում է, օրական մեկ դիմակի համար ինչքա՞ն պիտի վճարի իր կենսաթոշակից...

Եթե՝ ո՛չ, հաշվե՛ք...Հետո հանեք կոմունալ վճարներն ու ասեք՝ հաց ո՞նց առնի...

Սա դիմակ դնելու ցուցումին չհակադրեք։ Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է հետևել ցուցումներին։ Սա պարզ սոցիալական հաշվարկ է, որ մտածելու տեղիք է տալիս, չէ՞»:

--00—ԼՄ