Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան մայրուղին, գրել է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը և կից լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Լրացված ժամկետից հետո պարբերաբար հանրահավաքներ և բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Այս պահին ևս ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում:

--00—ԼՄ