Սևանից դուրս են բերվում և ոչնչացվում ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ցանց

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:

Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց:

Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

--00--ԱԹ