2016-ին ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, դավաճան հողատու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

քաղաքական

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որում վերջինս Արցախի երրորդ պատերազմում պարտության համար մեղադրել էր նաև նախկին իշխանություններին։

«Հողատու ,հերիք է աննպատակ խոսես։

2016-ին, այո ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, մենք հաղթեցինք, իսկ քո «կիրթ ընկեր» Ալիեւը բողոքում էր, որ նրա վրա կա ճնշում ճանաչելու Արցախի անկախությունը։

2016-ին ընդունվեցին հայանպաստ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, իսկ 2020-ին դու ստորագրեցիր կապիտուլյացիա՝ տալով 5000 զոհ եւ Արցախի 75 տոկոսը։

Այ թուրքի առաջ «կզած», այսքանից հետո դու դեռ խոսում ես...

Դավաճան հողատու»,-գրել է Շարմազանովը։

--0--ԿԿ