ՀՀ ՊՆ-ն պետք է հրապարակի ՀՀ տարածքում 4 ԱԹՍ-ների խոցման կոնկրետ վայրերը. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք՝ պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հռթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից:

Սակայն մինչ այժմ գաղտնի է պահվում, թե ի՞նչ մոդելի ԱԹՍ են եղել դրանք և Հայաստանի կոնկրետ որ վայրում են խոցվել մնացած երեքը:

Եթե իրականում դրանք եղել են, ապա ՀՀ ՊՆ պետք է հրապարակի դրանց խոցման կոնկրետ վայրերը, ԱԹՍ-երի կոնկրետ մոդելները և պատասխանի մեկ հարցի. ինչպե՞ս դրանցից մեկը կարողացավ հասնել Երևան:

Հ. Գ. Իսկ շատ կզարմանա՞ք, եթե վերջում պարզվի, որ ոչ մի ԱԹՍ չի եղել Հայաստանի երկնքում իսկ խոցման տեսարանը եղել է լոկ մեզ ահաբեկելու նպատակով մշակված ռազմական ԻՄԻՏԱՑԻԱ»:

--00—ԼՄ