Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

--00—ՅՄ