Ձերբակալվել է ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Screenshot 2023-04-13 132444

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

--00—ՅՄ