Պատերազմ զորակոչված քաղաքացուն ստիպել են վճարել ուսապարկի, ծածկոցի, սրբիչի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

Մեդիապորտ տելեգրամ ալիքի փոխանցմամբ, պատերազմ զորակոչված քաղաքացուն ստիպել են վճարել ուսապարկի, ծածկոցի, սրբիչի համար՝ ձևակերպելով որպես «պետությանը պատճառված նյութական վնաս»։

Պատերազմի ժամանակ քաղաքացի Աշոտ Ավագյանը Արաբկիրի տարածքային զինկոմիսարիատից ստացել է պատերազմ մեկնելու կանչ։ Պատերազմի ընթացքում Մատաղիսի շրջանում ծառայել է որպես կապավոր և զորացրվել է հրադադարի հաստատումից 7 օր անց։ Աշոտը զարմացել է, երբ վերադառնալուց հետո զինկոմիսարիատում իր զինգրքույկը ստանալիս պարզել է, որ պետք է վճարի։ 

«Երբ մենք մեկնում էինք պատերազմ, մեզ հատկացրեցին ուսապարկ, ծածկոց, սրբիչ, այլ պարագաներ։ Հիմա պահանջում են, որ դրանք հետ հանձնենք։ Բայց մի՞թե ոչ մեկ չի ընկալում, թե մենք ուր են եղել, որտեցից ենք վերադարձել, որտեցի՞ց վերադարձնենք այդ ամենը։ Հիմա գումար են պահանջում այդ ամենի փոխարեն։

Գումարը կազմում է 15 հազար 334 դրամ։ Ես արդեն վճարել եմ, կարող էի վճարել, բայց քանի՜ մարդ կա, որ չի կարող վճարել»,-պատմում է Աշոտը։  

Հ․Գ․ Ուշադրություն դարձրեք վճարման պաշտոնական հիմնավորմանը՝ «Պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում»:

--0--ԿԿ