«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ներկայացվող դիմումների ընդունումը վերսկսվում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

․

Հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: 

--00--ԱՀ