8000 կուսակցական լքել է ՀՀԿ-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունից 8000 մարդ է դուրս եկել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Նոյեմբերի տվյալները դեռևս չենք ամփոփել: Ընտրություններից հետո վերահաշվառում կկատարենք»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Հարցին, թե քանի՞ անձ է անդամագրվել կուսակցությանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն ասել է.

«Այս թիվն ունենք՝ մոտ 100 մարդ»:

Նշենք, որ ՀՀԿ-ից 8000 կուսակցականները դուրս են եկել ապրիլյան իշխանափոխությունից հետո: Հունիսի դրությամբ՝ դուրս եկածների թիվը 600 էր, սեպտեմբերին՝ 6000-ից ավելի: